Պարույր Սևակ

Показаны сообщения с ярлыком Ալեզարդ պապս գլխացավից է արդ տառապում. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Ալեզարդ պապս գլխացավից է արդ տառապում. Показать все сообщения


XXXV


Ալեզարդ պապս գլխացավից է արդ տառապում,
Խոլ հառաչներ է արձակում ցավից, ոռնում է մերթ,
Մերթ աղաղակում, խոսում բարձրաձայն, լռում է, երբ
Մեղմում է ցավը - սողում է կարծես Խոր Վիրապում...

Ես հետևում եմ նրա հոգու ողջ տվայտանքին՝
Թթվում է դեմքս նրա տառապող դեմքի հանգույն,
Նա գունատվում է,- դառնում է դեմքն իմ նույնպես դժգույն,
Թախծում է հոգիս՝ նրա հոգու խոր տխրանքից...

Ու խեղդում են ինձ խոհեր անդեմ ու անկերպարանք.
-Ինչո՞ւ է կյանքը, երբ ցավը պիտի միշտ մոլեգնի,
Եվ մահը մինչև ե՞րբ պիտի մեզ միշտ հեգնի...

Բայց ժամ անց ցավը անցնում է անհետ, ըշտապ.
Ժպտում է պապըս, կատակում - ձայնով դեռ զիլ հնչուն...
-Օ՜, Մայր Բնությո՛ւն, անտանջանք կյանքը սուգ է, Ողջույն: -