Գալիս ես Գալիս
Գալիս ես գալիս...
Գաս հազար բարով,
Իմ գլխի վրա և իմ աչքերի:
Ախ եթե պիտի բաժանվենք էլի
Բաժանվենք մի օր, տեսնվենք տարով:
թե որ գժտվենք մի օր գժտվենք,
Մի ամիս զղջանք, տարով հաշտվենք:
ՈՒ թե սիրում ենք
Մեր սրի բոլոր լարերով սիրենք,
ՈՒ թե սիրում ենք
Յոթ տարիս որն է...
Դարերով սիրենք...
(«Նույն Ճամփով» շարքից)