Պարույր Սևակ

Показаны сообщения с ярлыком Գետակն այս թավալվում է ձորում. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Գետակն այս թավալվում է ձորում. Показать все сообщения

XXXII


Գետակն այս թավալվում է ձորում -
Փրփրադեզ կոհակներ ցայտելով.
Մի աղջիկ արևհար այտերով,
Գետափին ծամերն է հարդարում:

Իսկ պոետը նստել քարափին,
Խորհում է.- Ի՞նչ գրեմ արժանի,
Որ փառքն իմ աշխարհով արշավի,
Վաստակեմ անուն, փառք ու դափնի:

Ու բնավ չի տեսնում աղջկան,
Չի տեսնում գետակին թավալվող,
Ոչ էլ այս ժայռերը վիսական...

-Օ՜, պոետ, սնապարծ, կուսական,
Բազմել ես դու կյանքին հավելվող,
Չես տեսնում հավելվածը սակայն...