Պարույր Սևակ

Показаны сообщения с ярлыком Թևավորված մի աստղային վեհ խորհրդով. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Թևավորված մի աստղային վեհ խորհրդով. Показать все сообщения

XXIX


Թևավորված մի աստղային վեհ խորհրդով,
Իմ տքնաջան աշխատանքից հետո, ահա,
Աչքըս՝ հոգուս, ձեռքս՝ հոգուս հոգուն պահած
Մտորում եմ ահա հանգիստ ու անվրդով...

...Հոգիս անհուն մի օվկիանոս, խոր, բազմալիք,
Միտքս պայծառ, միտքս ճեղքող, ինչպես կայծակ
Անհունության երկինքներում լայն ու արձակ
Եվ թափառող - դարերի մեջ անցած, գալիք:

Սիրտս - լազուր երկինք - անամպ ու բազմաստեղ,
Ուր հուրհուրող արևները տեղ են հայցում,
Կաթնածիրնե՜ր, որ աստղերին վառ պատվաստվեն...

Եվ խոհերն իմ՝ հսկա հրդեհ. հուր բոցակիզ...
Տողերն իմ այս այն հրդեհից լոկ առկայծում,
Խոր օվկիանից - ալիք մի, ցոլք մի - կայծակից...