Պարույր Սևակ

Показаны сообщения с ярлыком Լինում է այսպես էլ կյանքում. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Լինում է այսպես էլ կյանքում. Показать все сообщения


Լինում է այսպես էլ կյանքում


Լինում է այսպես էլ կյանքում.
Իրավ են միշտ իրենց կարծում
Եվ այնպես պատժում են դաժան,
Երբ թեթև զանցանք ես գործում-
Այնքա՛ն խիստ և այնքա՜ն դաժան,
Որ, գիտե՞ք, մեզ պատիժ տալով`
Շատ թեթև զանցանքի դիմաց
Շատ ծանր հանցանք են գործում:

(«Ութնյակներ»  շարքից)