Պարույր Սևակ

Показаны сообщения с ярлыком ՀԻՆ ԵՂԱՆԱԿ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ՀԻՆ ԵՂԱՆԱԿ. Показать все сообщения

ՀԻՆ ԵՂԱՆԱԿ


Գնդակներն են պաղ, աղջիկները` տաք:
- Ես պիտի սատկեմ ո՞ր երկնքի տակ…

Բանտերը` խավար, ծոցը` սպիտակ:
- Ես պիտի սատկեմ ո՞ր երկնքի տակ…

Հանցանք չեն հարցնի, հերիք է պիտակ:
- Ես պիտի սատկեմ ո՞ր երկնքի տակ…

Ապրելն է դժվար, մեռնելը` կատակ:
- Մեկ չէ ուր սատկել, որ երկնքի տակ …

(Անտիպ բանաստեղծություն)