Պարույր Սևակ

Показаны сообщения с ярлыком Միջօրեի արևն է բացել վարսերն իր արձակ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Միջօրեի արևն է բացել վարսերն իր արձակ. Показать все сообщения


XXVIII


Միջօրեի արևն է բացել վարսերն իր արձակ,
Ու գըգվում է, փարվում ինձ իր ոսկեգույն վարսերով,
Հոգիս լցնում զմայլանքով, սիրտս - պայծառ, վառ սիրով...
Ու փոթորկում է իմ հոգին ու սավառնում թևարձակ:

Ջահել սիրտս խոր ու անափ սիրով հարբած, երազում
Ցնծում, բերկրում, ծիծաղում է, ծեծում դարպասը հոգուս.
Հորդում է սերը - անապակ իմ աչքերից անբիծ, կույս,
Կախվում դաժան թարթիչներիս կախաղանից բազմասյուն:

Ու ցանկանում եմ ես հալվել, դառնալ հեղուկ և օծել
Սիրուս աղբյուր արեգակի վարսերը հուր, ոսկեգույն,
Որ Ամուրի նետերի պես նրանք բյուր սրտեր խոցեն...

Իմ ցանկության առհավատչյան - հալված կաթիլն իմ հոգու
Բազմապատկվում է հևիհև, ակնթարթ առ ակնթարթ.
-Միջօրեի արևի տակ չէ՞ ոչ քրտնել եմ ես ա՛րդ...