Պարույր Սևակ

Показаны сообщения с ярлыком ՊԱՏԱՀԱԲԱՐ ԵՆ ՊԱՏԱՀՈՒՄ ԿՅԱՆՔՈՒՄ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ՊԱՏԱՀԱԲԱՐ ԵՆ ՊԱՏԱՀՈՒՄ ԿՅԱՆՔՈՒՄ. Показать все сообщения

ՊԱՏԱՀԱԲԱՐ ԵՆ ՊԱՏԱՀՈՒՄ ԿՅԱՆՔՈՒՄ


Մի՛շտ էլ սիրածին պատահաբար են պատահում կյանքում
Ու հրաժեշտ են տալիս սիրածին անհրաժեշտաբա՜ր...

Թե կուզես՝ լռի՛ր:
Թե կուզես՝ ոռնա՜,
Թե կուզես՝ ծամիր սեփական լեզուդ,
Թե կուզես՝ խցիր բերանըդ բարձով,
Թե կուզես՝ ոտքով հարվածիր բարձին.
Հավատացյալ ես՝ հայհոյիր աստծուն,
Հավատացյալ չես՝ աստծուն հավատա.
Թե կուզես՝ ուզիր է՛լ չուզել - իզո՜ւր,
Թե կուզես՝ ուզիր է՛լ չապրել - իզո՜ւր...
Ու, եթե կուզես, ապրելն այս է հենց,
Եվ սերն իսկական հենց այս է որ կա.

-Պատահաբար ես պատահում կյանքում,
Անհրաժեշտաբար հրաժեշտ տալիս... 

26.I.1962թ.
Երևան

(«Նույն հասցեով» շարքից)