Պարույր Սևակ

Показаны сообщения с ярлыком Փչում է քամին հեռու-հեռավոր ափերից. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Փչում է քամին հեռու-հեռավոր ափերից. Показать все сообщения

XX


Փչում է քամին հեռու-հեռավոր ափերից,
Մշուշն է ցրում դիմացի լեռան կատարին,
Քիչ ասդի՝ չնչին խաղալիք շինած անտառին,
Քիչ անդի՝ լազուր երկինքը մաքրած ամպերից:

Ես կախարդված եմ բնության վայրի այդ պարին,
Մերթ խենթ հրճվանքով խենթանում, մերթ լուռ մտորում.
Հոգիս բնության ավազով մտքերս է թորում,
Հոգիս երգում է, սիրտս նվագում այդ պահին:

Բայց հալածական ամպն է ահա հուսահատ
Գոռում կատաղած, շաչում ամպրոպով, կայծակով,
Թարթիչների տակ՝ անձրև-արցունքը լուռ պահած...

-Ողջույն Քե՛զ, ո՛վ Մայր Բնություն, արքա հյուլեիս,
Տո՛ւր հալածական ուժերին ամպրոպ ու ցասում,
Եվ զորություն տուր, կորով տուր բոլոր թույլերին...