Պարույր Սևակ

Показаны сообщения с ярлыком ՔԱՅԼՈՂ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՎԱՌՎՈՂ ԱՐՅՈՒՆ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ՔԱՅԼՈՂ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՎԱՌՎՈՂ ԱՐՅՈՒՆ. Показать все сообщения


ՔԱՅԼՈՂ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՎԱՌՎՈՂ ԱՐՅՈՒՆ


 
Ե՛ս, որ կարող եմ ինքըս ինձ կոչել
Եկած ապագա,
Ես նաև քայլող հիշողություն եմ՝
Ապրո՜ղ պատմություն:
Թող ներվի ասել,
Որ իմ արյունը
Հենց համարյա թե նույն ծագումն ունի,
Ինչ ունի նավթը.
Հյութն ու ավիշն է բյուր սերունդների,
Մարդ ու կենդանու,
Ու թե արյանըս լուցկի մոտեցնես՝
Արյունը նույնպես կարող է... վառվե՜լ: 

18.XI.1959թ.
Չանախչի


(«Ականջդ բեր ասեմ» շարքից)